«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Ժողվարչապետի կազմակերպած Հայոց ողբերգության քրոնոլոգիա-1

Ժողվարչապետի կազմակերպած Հայոց ողբերգության քրոնոլոգիա-1
01.06.2026 | 15:49

Համազգային քվեարկությունից 7 օր առաջ, հարկ է հանրությանը հիշեցնել ժողվարչապետ փաշինյանի աշխատանքի հիմնական կործանիչ դավադիր փուլերն ու իրադարձությունները: Քանի որ սա մանիպուլյացիների մեծ վարպետ է, ինչպես և աշխարհի բոլոր գրանտակերները (սթենֆորդներում ֆլեթչերներում դրանց այլ բան չեն սովորեցնում), և ունակություն ունի սևը սպիտակ ներկայացնել կամ հակառակը, առաջարկում եմ ուղղակի վերիմաստավորել զուտ փաստերը:

ՈՒրեմն, 2018թ. մայիսի 8-ին սա ընտրվեց ՀՀ ժողվարչապետ, 6 օրից՝ մայիսի 14-ին, առաջին անգամ հանդիպեց Վլադիմիր Պուտինին Սոչիում: Այդ հանդիպման առացքային նշանակության մասին մենք տեղեկացանք Սերժ Սարգսյանի հրապարակած գաղտնալսումից: Սա ասում է. Պուտինը, Նազարբաևը և ԵԱՏՄ այլ պաշտոնյաներն ինձ ասացին, թե՝ «․․․ այ ախպեր, այն, ինչ Սերժը չէր կարող անել, դու կկարողանաս, քանզի ունես հսկայական հանրային հենարան։ Ալիևն արդեն հույսը կորցրել է բուն Ղարաբաղից, արի էն 5 շրջանը վերադարձրու, երկուսը պահիր քեզ ԼՂԻՄ-ի հետ, մենք էլ զորք կմտցնենք, ամեն ինչ լավ կլինի»:

Հետո զրույցում իր թիմակիցնեի հետ սա խոստովանում է. «Ես ինձ գժի տեղ դրեցի, նրանց առաջարկը գժականով մերժեցի»:

Իրականում սա Պուտինի այդ առաջարկը փոխանցել էր վերադաս ատյանին, այնտեղից էլ ասել էին.

«Ոչ, դու հանձնելու ես բոլոր 7 շրջանները և ԼՂԻՄ-ը, մտածիր, թե ոնց ես դա անելու՝ պատերազմով կամ ստորագրությամբ»:

Սա ընտրեց պատերազմը:

2018-ի մայիսի երկրորդ կեսին սա նախաձեռնեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» սրբապիղծ շարժումը մի շարք սրբապւղծ գրանտակերների մասնակցությամբ, որոնց ղեկավարը՝ մի լեննականցի վիժվածք, դրանից հետո անմիջապես նշանակվեց պետական բուհի մասնաճյուղի տնօրեն:

Հենց այն ժամանակ մտածող մարդկանց պարզ դարձավ, որ Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտված է՝ կա արևմտյան ծրագիր այն ոչնչացնելու: Սակայն գրանտակերներն ու նրանց կենտրոնները նահանջել չեն կարող. 2018-ի անհաջողությունից 7 տարի անց՝ 2025-ի մայիսին, մեկնարկեց ՀԱԵ վերացման օպերացիայի երկրորդ, վերջնական փուլը: Անձամբ ինձ համար այդ օպերացիան զարմանալի կամ անսպասելի չէր, դա չէր կարող տեղի չունենալ, քանզի արևմտյան կենտրոններում որոշված է ոչնչացնել նաև հայ ինքնությունը պետությունից զատ՝ հավանական ռևանշը կանխելու համար:

2018-ի մայիս-հունիսին սա հանձնեց Նախիջևանի բարձունքները, հետո թոզ էր փչում, թե նման բան չի արել, ամեն ինչ մնացել է նախկինի պես: Այս դեպքը խոսում է այն մասին, որ սա արդեն սերտ կապերի մեջ էր Ալիև էֆենդու հետ, ըստ ամենայնի՝ ամերիկյան դեսպանի քավորությամբ: Իսկ եթե Հայաստանի գեներալները գոնե լեյտենանտի պատիվ ու արժանապատվություն ունենային, հենց այդ օրը սրա հարցը կլուծեին, քանզի էշն էլ կհասկանար՝ սա եկել է Հայաստանի տարածքները բիրիկով հանձնելու: Սակայն Հայաստանի գեներալներն անգամ տարրական նամուս չունեցան և, շան պես ծառայելով սրան, հնարավոր դարձրեցին գալիք ողբերգությունները:

Բանակցային գործընթացը սա, իր իսկ ասելով, սկսեց զրոյական կետից, իսկ իրականում գժություն արեց մինչև 2020թ. սեպտեմբերի 25-ը՝ այդ ընթացքում Ալիև էֆենդու հետ գալիք պատերազմը կետ առ կետ, քայլ առ քայլ ծրագրելով: Իսկ սեպտեմբերի 25-ին ուժեղ դիվանագետ մնացականյան զորիկի դուքանը հայտարարություն տարածեց, թե բա՝ քանի որ մենք դեմոկրատական երկիր ենք, իսկ Ադրբեջանը՝ տոտալիտար, մենք այլևս չենք բանակցի Ադրբեջանի հետ, մինչև այնտեղ նույնպես չլինի դեմոկրատական իշխանություն: Այսինքն, պատերազմն Ալիևի համար արդարացնող ավելի լավ ձև չկար, և գերպրոֆեսիոնալ զորիկը դա արեց, իսկ սեպտեմբերի 27-ին բռնկվեց պատերազմը: Հատկանշական է, որ շատ քչերը վտանգ տեսան զորիկի այդ հայտարարության մեջ, իսկ այսօր գրեթե ոչ ոք չի հիշում:

Հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահն առաջին անգամ առաջարկում է պատերազմը կանգնեցնել, սա մերժում է: Նման առաջարկներ շատ եղան, բայց բոլորն ապարդյուն: Իսկ արդեն նոյեմբերի 9-ին, երբ սրանք մտադիր էին Ստեփանակերտը դատարկել և Արցախն ամբողջությամբ հանձնել, Պուտինն իր կտրուկ խոսքն ասաց. սույն երկու թափթփուկներին՝ Ալիևին ու փաշինյանին, փաստի առաջ կանգնեցրեց, իր զորքերը մտցրեց Ղարաբաղ և պատերազմի վերջը տվեց՝ վիժեցնելով դրանց վերադասների Արցախին ամբողջությամբ տիրանալու պլանը:

Հավելեմ, որ 44 օրվա ընթացքում սա չդիմեց ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ Ռուսաստանին ռազմական օգնության համար, սակայն լուրջ օգնություն ուղարկվեց Մոսկվայից, որը, ինչպես իմացանք նաև Ղարաբաղի «նախագահ» հարությունյան արայիկի և նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի զրույցից, սա ողղակի չէր ուղարկում կռվող բանակին՝ մատնելով արցախցիներին զինամթերային սովի:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ամրագրված էին երկու կողմերի անելիքներն ու պարտավորությունները, ոչ մի խոսք չկար խաղաղության պայմանագրի, սահմանազատման, անկլավների վերադարձի, Ալմաթիի դեկլարացիայի և այլնի մասին: Բայց պետք էր գործն ավարտին հասցնել, և սրանք սկսեցին նոր օպերացիա. Արցախն ամբողջությամբ հանձնել և հայաթափել՝ Պուտինի գլխից թռնելով:

Սրանք սկսեցին խոսել խաղաղության պայմանագրի մասին:

ՌԴ ԱԳՆ-ն Մարիա Զախարովայի շուրթերով հայտարարեց՝ հիմա ժամանակը չէ խաղաղության պայմանագրի Ադրբեջանի և Հայաստանի միջև, վեր ընկեք ու յոլա գնացեք նոյեմբերի 9-ի փաստաթղթով:

Իսկ սրանք էլ՝ մեր սիրտը խաղաղություն է ուզում, չենք դիմանում առանց դրա…

(շարունակելի)

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 292

Մեկնաբանություններ